
Exnihiloparis-ի նոր բույրը՝ VesperGlitz -ը:
09/02/2023
Սիրո քաղաքի, հմայիչ գիշերները Երևանի սրտում։
Կոմիտաս 15 հասցեում HERMITAGE-ի հյուրերը վայելեցին @exnihiloparis ապրանքանիշի նոր բույրը՝ #VesperGlitz -ը:
VESPER GLITZ-ը շուքով նշում է սիրո քաղաքի համարձակ գիշերների թեթևությունը և գլամուրը։
Բույրը հյուրերին ուղեկցեց դեպի Փարիզյան հմայիչ գիշերներ, որտեղ հոգիներն ազատորեն հալչում և ծաղկում են քիմերիկ գույների կրակոտ քաոսի մեջ:
Բույրով ողողված սրահը ասես...

𝐊𝐢𝐥𝐢𝐚𝐧 𝐏𝐚𝐫𝐢𝐬 նոր 𝐒𝐚𝐜𝐫𝐞𝐝 𝐖𝐨𝐨𝐝 և 𝐑𝐨𝐬𝐞 𝐎𝐮𝐝 բույրեր:
06/12/2022
Երեկոյան Երևանի սիրտը 𝐒𝐚𝐜𝐫𝐞𝐝 𝐖𝐨𝐨𝐝 և 𝐑𝐨𝐬𝐞 𝐎𝐮𝐝 էր բուրում․ 𝐇𝐞𝐫𝐦𝐢𝐭𝐚𝐠𝐞-ի հյուրերը վայելում էին 𝐊𝐢𝐥𝐢𝐚𝐧 𝐏𝐚𝐫𝐢𝐬 ապրանքանիշի տարեվերջյան աղմկոտ նորույթները։
Փակ կոկտեյլային երեկոն ուներ 𝐃𝐨𝐧'𝐭 𝐛𝐞 𝐒𝐡𝐲 դրեսկոդ, և դա պատահական չէ, ճիշտ 𝐊𝐢𝐥𝐢𝐚𝐧-ի ոճով, իսկ 𝐁𝐮𝐝𝐝𝐡𝐚 𝐇𝐚𝐥𝐥-ի արհեստավարժ մասնագետները հատուկ այս երեկոյի համար մշակել էին կոկտեյլների երկու տեսակ, որոնք ասես նոր օծանելիքների ալկոհոլային հայելային արտացոլանքը լինեին։

𝐊𝐮𝐫𝐤𝐝𝐣𝐢𝐚𝐧 ապրանքանիշի նոր բույրի 724 շնորհանդեսը:
18/11/2022
Ճերմակ ծաղիկների տաղավար, մեգապոլիսների երկնաքերներն ամփոփող երկնագույն երկինք, երգչուհու թավ ձայնը և օդում թևածող 𝟕𝟐𝟒 բույրի թարմացնող կոմպոզիցիան․ այս ամենով նշանավորվեց 𝐌𝐚𝐢𝐬𝐨𝐧 𝐅𝐫𝐚𝐧𝐜𝐢𝐬 𝐊𝐮𝐫𝐤𝐝𝐣𝐢𝐚𝐧 ապրանքանիշի նոր ստեղծագործության շնորհանդեսը Hermitage սրահում Աբովյան 26 հասցեում։
Պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը բույրը ստեղծելիս ոգեշնչվել է մեծ քաղաքների անդադար ռիթմով, շաբաթվա 7 օրերին 24 ժամ շարունակ հոսող կյանքի դրած հանձնարարականներով․ ինչպե՞ս կարելի է ամեն ինչ հասցնել, միշտ էներգիայով լի լինել, բայց և մնալ նուրբ ու գրավիչ։ 𝟕𝟐𝟒-ը այ...

ՆՈՐՈՒՅԹ 𝐄𝐠𝐨 𝐒𝐭𝐫𝐚𝐭𝐢𝐬.
22/10/2022
Կոմիտաս 15 հասցեում 𝐇𝐞𝐫𝐦𝐢𝐭𝐚𝐠𝐞-ը հերթական անգամ հյուրընկալել էր իր սիրելի հաճախորդներին, բյութի բլոգերներին՝ 𝐉𝐮𝐥𝐢𝐞𝐭𝐭𝐞 𝐇𝐚𝐬 𝐀 𝐆𝐮𝐧 ապրանքանիշի նոր բույրը ներկայացնելու, կնոջ էության տարբեր բևեռները բացահայտելու, ոճային փորձարկումներ անելու և համեղ կոկտեյլներ ըմպելու համար։
Մինչ պարֆյումերի սեփական տեսլականին ու գաղափարին ծանոթացնելը մենք փորձեցինք մեր հյուրերի հետ պարզել, թե ինչ է հուշում 𝐄𝐠𝐨 𝐒𝐭𝐫𝐚𝐭𝐢𝐬 օծանելիքի գովազդային հոլովակը, լուսանկարը, սրահում տեղադրված բազմաթիվ հայելիները և, իհարկե, հրավիրյալ ոճաբան Գայա Գևորգյանի ներկայությունը։...

Parfumes de Marly Haltane Launch
05/07/2022
Հուլիսի 5-ին մենք ուրախ էինք հյուրընկալել Parfums de Marly-ի վերջին ստեղծագործության՝ Haltane-ի մեկնարկի միջոցառումը:

Frederic Malle Portrait of a Lady
08/04/2022
Ապրիլի 8-ին մենք հնարավորություն ունեցանք հանդիպելու Ֆրեդերիկ Մալլի թիմի հետ։ Երեկոյի ընթացքում մեր հյուրերին և հաճախորդներին ներկայացվեց Portrait of a Lady բույրը՝ փոխանցելով օծանելիքի իրական էսթետիկան:

KILIAN PARIS Clients’ day
03/03/2022 - 04/03/2022
Hermitage-ում իրականցրել ենք Kilian Clients’ day ՝ նվիրված Good Girl Gone Bad բույրeն:
Բրենդի բոլոր հաճախորդներն այցելել են Մաշտոցի խանութ-սրահ, վայելել են Kilian-ի խորհրդանշական նոտաներն ու նորովի բացահայտել են իրենց սիրելի բույրը:

Kurkdjian հաճախորդների օրերը:
11/02/2022 - 12/02/2022
Փետրվարի 11ին և 12ին Hermitage-ի Կոմիտաս 15 սրահում տոնվում էին Kurkdjian հաճախորդների օրերը:
✨ Kurkdjian-ի յուրաքանչյուր բույր հազվագյուտ նոտաների կոմպոզիցիա է, որը նկարագրում է կնոջն ու տղամարդուն և միավորում նրանց պատմությունները սրվակների մեջ: