𝐊𝐮𝐫𝐤𝐝𝐣𝐢𝐚𝐧 ապրանքանիշի նոր բույրի 724 շնորհանդեսը:
laurissi

𝐊𝐮𝐫𝐤𝐝𝐣𝐢𝐚𝐧 ապրանքանիշի նոր բույրի 724 շնորհանդեսը:

2022-11-18 - 2022-11-18

Ճերմակ ծաղիկների տաղավար, մեգապոլիսների երկնաքերներն ամփոփող երկնագույն երկինք, երգչուհու թավ ձայնը և օդում թևածող 𝟕𝟐𝟒 բույրի թարմացնող կոմպոզիցիան․ այս ամենով նշանավորվեց 𝐌𝐚𝐢𝐬𝐨𝐧 𝐅𝐫𝐚𝐧𝐜𝐢𝐬 𝐊𝐮𝐫𝐤𝐝𝐣𝐢𝐚𝐧 ապրանքանիշի նոր ստեղծագործության շնորհանդեսը Hermitage սրահում Աբովյան 26 հասցեում։

Պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը բույրը ստեղծելիս ոգեշնչվել է մեծ քաղաքների անդադար ռիթմով, շաբաթվա 7 օրերին 24 ժամ շարունակ հոսող կյանքի դրած հանձնարարականներով․ ինչպե՞ս կարելի է ամեն ինչ հասցնել, միշտ էներգիայով լի լինել, բայց և մնալ նուրբ ու գրավիչ։ 𝟕𝟐𝟒-ը այս հարցի պատասխանն է և ոչ միայն։

Լուսանկարներ