Բարի Գալուստ
Դուք այցելել եք Hermitage բացառիկ օծանելիքի և կոսմետիկայի օնլայն խանութ: Hermitage-ը հանդիսանում է մի շարք բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Հիմնադրված լինելով 2012 թվականին` Hermitage-ն այժմ ունի 12 խանութ-սրահ, որոնցից 10-ը գտնվում են մայրաքաղաք Երևանում, իսկ 2-ը՝ Գյումրիում և Վանաձորում:
Նիշային օծանելիքը որպես արվեստ | Hermitage Podcast
21/09/2024
Բույրերի աշխարհում նիշային օծանելիքները միշտ եղել են և կմնան առեղծվածի և վարպետության համադրության արվեստ։ Սիրահար լինելով օլֆակտորային ճամփորդություններին՝ մենք ուրախ ենք հայտարարել մեր նոր հաղորդաշարի՝ Hermitage Podcast-ի մեկնարկը։
Hermitage Podcast-ը եզակի հաղորդաշար է, որի շրջանակում կքննարկվեն օծանելիքին վերաբերող տարատեսակ թեմաներ՝ սկսած օծանելիք ստեղծելու արվեստից մինչև ամենահայտնի բույրերի պատմություն: Անկախ նրանից՝ դուք օծանելիքի գիտակ եք, թե սկսնակ, ով ունի մեծ ցանկություն ուսումնասիրել բույրերի բարդ աշխարհը, պոդքաստը նախատ...