
Մեր մասին
Առասպելի ծնունդը
Ինչպես և հարիր է առասպելին, այս մեկը ևս, որ ստացավ Hermitage արվեստբանական անունը, հիմնված է ընտանիքի և ընկերության կուռ արժեքների վրա:
Միևնույն գաղափարներով ջերմորեն տարված մի խումբ անձանց, որ հիմնադրեցին Hermitage-ը, միավորում էր նաև սերն ու կիրքը օծանելիքի հանդեպ:


Բույրերի կախարդանքը
Լավագույն ժամանակի մեքենան, որ մարդիկ բացահայտել են իրենց գոյության պատմության ընթացքում, բույրերն են:
Երբ անցնում եք թարմ թխված կարկանդակներով ցուցափեղկի մոտով, երևակայությունը ձեզ սրնթաց տեղափոխում է տատիկի խոհանոցը, որի պատուհանի սպիտակ ժանյակե վարագույների հետևում արևի տակ կայծկլտում են գունագեղ ծաղիկները, իսկ համեմունքների սուր հոտը հիշեցնում է հեռավոր անապատներում անմոռանալի ճամփորդությունների մասին:
Արյան կանչը
Այնքան բազմազան տաղանդներով օճտված մի բուռ ժողովրդի զավակների մեջ պետք է նաև պարֆյումերներ լինեն, այլ կերպ չի կարող լինել: Եվ գաղափարակից ընկերների հաջորդ քայլը հայ պարֆյումերների հետ կապեր հաստատելն էր:
Արդյունքում նոր ծանոթությունների և բացահայտումների ճանապարհով ստեղծվեց հայ և օտարազգի պարֆյումերների հետ բազմաթիվ գործնական կապերի մի մեծ ցանց, որն անկասկած պետք է իր հասցեն ունենար այստեղ՝ քաղաքամայր Երևանում:


Հիշողությունների թանգարան
Այսօր Hermitage օծանելիքի խանութ-սրահների ցանցը այն վայրն է, որտեղ ծնվում են երևակայության սահմաններից դուրս զգացողություններ, որտեղ ժամանակը փոխում է իր սովորական ընթացքը, որտեղ տարածությունն առաձգական է դառնում, որտեղ անհատականությունը բացում է իրական դեմքը և որտեղ ծնվում է հենց ձեր առասպելը: