Hermitage - Vacancies

Բարի գալուստ HERMITAGE Մեծ Ընտանիք

Սկսի՛ր քո աշխատանքային ուղին մեզ հետ

Մեր արժեքները

Hermitage-ը գիտի, որ միայն թիմային և համախմբված աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել հաջողության։ Մենք փորձում ենք կառուցել նոր հնարավորություններ և ուղիներ, որոնք տանում են մեկ համընդհանուր նպատակի իրագործմանը և այդ ճանապարհին կիսում ենք ընկերության արժեքները և ստեղծում նոր մշակույթ։
  1. Մեր նպատակն է

    Ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ դու քեզ կարող ես զգալ ինչպես Մեծ ընտանիքում
  2. Մեր առաքելությունն է

    Ձևավորել հմուտ մասնագետներ և ապահովել սպասարկման բարձր որակ
  3. Մեր առավելությունն է

    Կարիերայի աճի և արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն
  4. Մեր կարգախոսն է

    Լինել թիմային և աջակցել միմյանց յուրաքանչյուր պարագայում
vacancies

Աշխատատեղեր (4)

Աշխատանքային պարտականություններ՝

• Կատարել շուկայի հետազոտություն
• Կառավարել ապրանքատեսականու մերչենդայզինգը
• Կատարել հատուկ ապրանքանիշի մարքեթինգային պլանավորում
• Կատրաստել կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ
• Կահպանել նամակագրությունը մատակարարի հետ

• Մասնակցել գործողումների


Պահանջվող հմտություններ՝

• Կրթությունը մարքեթինգի ոլորտում ցանկալի է
• Անգլերերն, ռուսերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն
• Աշխատանքային փորձ
• Ղեկավարչական հմտություններ
• Պատասխանատվության զգացում
• MS Word, Excel and PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն
• Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություն
• 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Թիմային աշխատանքի հմտություններ

Աշխատանքային պարտականություններ՝

• Հաճախորդների սպասարկում

• Հաճախորդներին վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում

• Վաճառքի իրականացում

 

Պահանջվող հմտություններ՝

• Բարձրագույն կրթություն

• Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է

• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

• Համակարգչային բազային գիտելիքներ

•Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում

Աշխատանքային պարտականություններ՝

• Մշակել թվային մեդիա ռազմավարություններ՝ բիզնես նպատակներով, որոնք համահունչ են ընկերության տեսլականին
• Կառավարել Թվային մարքեթինգի օրացույցը
• Հետևել թվային մարքեթինգի կատարողականին
• Կայքի համար բովանդակություն գրել հայերեն և անգլերեն լեզուներով
• Ստեղծել, կառավարել և հետևել ընկերության ինտերնետային գովազդային արշավներին
• Սահմանել և իրականացնել ընկերության ինտերնետային մարքեթինգի ռազմավարությունը
• Ստեղծել և թարմացնել թվային մարքեթինգի հաշվետվություններ
 

Պահանջվող հմտություններ՝

• Համալսարանական կրթություն մարքեթինգի կամ նմանատիպ ոլորտում
• Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ որպես թվային մարքեթինգի մասնագետ կամ համանման հաստիքում
• Կայքերի վերլուծության գործիքների իմացություն
• Հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ

Աշխատանքային պարտականություններ՝

. Համագործակցել տպարանների հետ
. Կազմակերպել գովազդային և տպագրական նյութերի ձևավորում և պատվիրում
. Պլանավորել և կառավարել առցանց շուկայավարման գործունեությունը
. Կազմակերպել ակցիաներ  խանութներում և առևտրի կենտրոններում
. Պատրաստել առաջարկներ օֆլայն գործունեության համար
. Կազմակերպել իրադարձությունների մարքեթինգ
. Պատրաստել և ներկայացնել կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ

 

 

Պահանջվող հմտություններ՝ 

. Բարձրագույն կրթություն
. Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
. Մարքեթինգի լավ իմացություն
. Սթրեսային պայմաններում աշխատելու ունակություն
. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում

Միացե՛ք թիմին

Լրացրու ավելի շատ տեղեկություններ քո մասին:

Ինքնակենսագրական (pdf)

Մեր Թիմը

Հերմիտաժցիները սիրում են սովորել, սովորել և ձգտել ստանալու գիտելիքներ հատուկ դասընթացների միջոցով, որոնք կազմակերպվում են բրենդների ներկայացուցիչների կողմից: Մենք կարևորում ենք մեր հաճախորդներին լիարժեք և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը և հաճելի սպասարկումը։ Մենք ստեղծել ենք ամենաջերմ մթնոլորտը մեր աշխատակիցների արդյունավետ աշխատանքի և մասնագիտական աճի համար, ինչի հիմքում ընկած են միմյանց վստահելու և աջակցելու գործոնները։ Հերմիտաժում մենք ստեղծագործում ենք և մոտիվացվում, մասնագիտանում ենք և ընկերանում։