Maison Francis Kurkdjian Rouge Baccarat 540.
laurissi

Maison Francis Kurkdjian Rouge Baccarat 540.

2016-03-07

Գարնան առաջին օրերին Hermitage-ն արդեն երրորդ անգամ հյուրընկալել էր հանրահայտ ֆրանսիահայ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանին: Առիթը Maison Francis Kurkdjian օծանելիքի տան և Baccarat բյուրեղապակու կայսրության համագործակցության արդյունքում ծնված Rouge Baccarat 540 բույրն էր:  Այս աշխարհահռչակ ստեղծագործության առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանում՝ Hermitage-ի սրահներում, իսկ հետո բույրը նոր ներկայանալու է միջազգային ասպարեզում:

Օծանելիքի տուփը բացելուն պես կգտնեք փոքրիկ գրքույկ, որի վրա գրված է «Հաղորդագրություն» կամ Massage: Այն հայտնում է, որ հրավիրված եք Rouge 540-ի պոետիկ տիեզերքը, ալքիմիական մի աշխարհ, որը հնարավոր է դարձել Maison Francis Kurkdjian օծանելիքի տան նոու-հաուների և Baccarat-ի համագործակցության արդյունքում և կոչված է տոնելու բյուրեղապակու կայսրության 250-ամյակը:

«Baccarat-ն ինձ լիակատար ազատություն էր տվել, և ես որոշեցի ուշադրությունս կենտրոնացնել բյուրեղապակու ստեղծման պրոցեսի վրա։ Խոսքը Baccarat-ի հայտնի կարմիր բյուրեղապակու մասին է, քանի որ կարմիրի այդ երանգը ստանալու համար անհրաժեշտ է ապակուն ավելացնել 24 կարատանոց ոսկու փոշի եվ ապակին տաքացնել մինչև 540 աստիճան» - ասում է Ֆրանսիսը:

Լուսանկարներ