Գարնան առաջին օրերին Hermitage-ն արդեն երրորդ անգամ հյուրընկալել էր հանրահայտ ֆրանսիահայ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանին: Առիթը Maison Francis Kurkdjian օծանելիքի տան և Baccarat բյուրեղապակու կայսրության համագործակցության արդյունքում ծնված Rouge Baccarat 540 բույրն էր: Այս աշխարհահռչակ ստեղծագործության առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանում՝ Hermitage-ի սրահներում, իսկ հետո բույրը նոր ներկայանալու է միջազգային ասպարեզում:
Օծանելիքի տուփը բացելուն պես կգտնեք փոքրիկ գրքույկ, որի վրա գրված է «Հաղորդագրություն» կամ Massage: Այն հայտնում է, որ հրավիրված եք Rouge 540-ի պոետիկ տիեզերքը, ալքիմիական մի աշխարհ, որը հնարավոր է դարձել Maison Francis Kurkdjian օծանելիքի տան նոու-հաուների և Baccarat-ի համագործակցության արդյունքում և կոչված է տոնելու բյուրեղապակու կայսրության 250-ամյակը:
«Baccarat-ն ինձ լիակատար ազատություն էր տվել, և ես որոշեցի ուշադրությունս կենտրոնացնել բյուրեղապակու ստեղծման պրոցեսի վրա։ Խոսքը Baccarat-ի հայտնի կարմիր բյուրեղապակու մասին է, քանի որ կարմիրի այդ երանգը ստանալու համար անհրաժեշտ է ապակուն ավելացնել 24 կարատանոց ոսկու փոշի եվ ապակին տաքացնել մինչև 540 աստիճան» - ասում է Ֆրանսիսը:
Hi,
!
Thank you for joining us! Your account is activated now. Check your E-mail, as we have sent you a message with an activation link. Click on the link to finally activate your account. If you haven't received it, please check your spam folder and if you still cannot find it contact our Support Team
Please try again.
Please Verify
We have sent you SMS with verification code, please enter below torn confirm your purchase.