էքսկլյուզիվ օծանելիքների առաջին սրահի բացումը
laurissi

էքսկլյուզիվ օծանելիքների առաջին սրահի բացումը

2012-02-01

2012 թ-ի հոկտեմբերի 20-ին պաշտոնապես բացվեց էքսկլյուզիվ օծանելիքների առաջին սրահը՝ Hermitage-ը, Հյուսիսային պողատայում: Hermitage սրահի բացումը նպատակ ուներ մեկ հարկի տակ ներկայացնել մեր տարիների աշխատանքի արդյունքը՝ այդպիսով արդեն կայացած «Լեսօնա» ընկերության դեմքը ցույց տալու համար: Դրդապատճառներն անփոփոխ էին. մեր նորարարական մոտեցումների շնորհիվ ապահովել ծառայությունների և ապրանքների բարձրագույն որակ մեր հաճախորդների  համար: 

Սկըսելով մեր աշխատանքն ընդամենը երկու բրենդով՝ մենք կարճ ժամանակահատվածում պայմանագիր կնքեցինք ֆրանսիական, իտալական, իսպանական, գերմանական, ճապոնական բելոռուսական հունական լեհական, կանադակա, արաբական, վյետնամական, ինչպես նաևՊարսից ծոցի երկրների մի շարք հանրաճանաչ ընկերությունների հետ՝ ձեռք բերելով նրանց տեսականին Հայաստանում ներկայացնելու իրավունք, ներկայացնելով մեր սրահներում համաշխարհային նիշային բրենդների 90 տոկոսը: Ուրախ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում Hermitage-ը դարձավ օծանելիք գնահատող մարդկանց ամենասիրելի վայրերից մեկը:

Եվ, ի վերջո, սա այն վայրն է, որտեղ Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ անմոռանալի հանդիպումներ ունենալ տարբեր բրենդերի ներկայացուցիչների, աշխարհահռչակ պարֆյումերների և լեգենդար անունների ստեղծողների հետ: 

Լուսանկարներ