2012 թ-ի հոկտեմբերի 20-ին պաշտոնապես բացվեց էքսկլյուզիվ օծանելիքների առաջին սրահը՝ Hermitage-ը, Հյուսիսային պողատայում: Hermitage սրահի բացումը նպատակ ուներ մեկ հարկի տակ ներկայացնել մեր տարիների աշխատանքի արդյունքը՝ այդպիսով արդեն կայացած «Լեսօնա» ընկերության դեմքը ցույց տալու համար: Դրդապատճառներն անփոփոխ էին. մեր նորարարական մոտեցումների շնորհիվ ապահովել ծառայությունների և ապրանքների բարձրագույն որակ մեր հաճախորդների համար:
Սկսելով մեր աշխատանքն ընդամենը երկու բրենդով՝ մենք կարճ ժամանակահատվածում պայմանագիր կնքեցինք ֆրանսիական, իտալական, իսպանական, գերմանական, ճապոնական բելոռուսական, հունական լեհական, կանադական, արաբական, վյետնամական, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների մի շարք հանրաճանաչ ընկերությունների հետ՝ ձեռք բերելով նրանց տեսականին Հայաստանում ներկայացնելու իրավունք, ներկայացնելով մեր սրահներում համաշխարհային նիշային բրենդների 90 տոկոսը: Ուրախ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում Hermitage-ը դարձավ օծանելիք գնահատող մարդկանց ամենասիրելի վայրերից մեկը:
Եվ, ի վերջո, սա այն վայրն է, որտեղ Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ անմոռանալի հանդիպումներ ունենալ տարբեր բրենդերի ներկայացուցիչների, աշխարհահռչակ պարֆյումերների և լեգենդար անուններ ստեղծողների հետ:
Hi,
!
Thank you for joining us! Your account is activated now. Check your E-mail, as we have sent you a message with an activation link. Click on the link to finally activate your account. If you haven't received it, please check your spam folder and if you still cannot find it contact our Support Team
Please try again.
Please Verify
We have sent you SMS with verification code, please enter below torn confirm your purchase.