Բույրերի հրավառություն
2021-07-30
Բույրերի հրավառություն Hermitage-ի և Ֆյոդոր Սումկինի կողմից:
Հուլիսի 29-ին Hermitage-ը Benedict ռեստորանում կազմակերպել էր հիասքանչ միջոցառում, որի հատուկ հյուրն էր Puig ընկերության պարֆյումերային էքսպերտ և թրեյնինգ մենեջեր Ֆյոդոր Սումկինը, որ ներկայացրեց Jean Paul Gaultier, Carolina Herrera, Nina Ricci, Paco Rabanne, Antonio Banderas բրենդները: Նա պատմում էր բույրերի մինչև սրվակ հասնելու ճանապարհի և նոտաների հետաքրքրաշարժ աշխարհի մասին:
Պակո Ռաբանի ոսկյա զգեստ, Ժան Պոլ Գոլթիեյի նոր մուսա… Ֆյոդոր Սումկինը միջոցառման ընթացքում անդրադարձավ ամենախորհրդանշականներին:
Benedict-ն էլ օծանելիքների ասոցիացիաներով և նրբահամ բաղադրիչներով կոկտեյլներ էր ստեղծել՝ ոգեշնչված եզակի բույրերից և նվիրված Hermitage-ի հիշարժան մաստեր-կլասին: