laurissi

Հաճախորդների օրեր նվիրված Amouage-ի սիրահարներին։

10/08/2023

HERMITAGE Աբովյան 26 հասցեում հավաքվել էին բրենդի հին և նոր սիրահարները և ևս մեկ անգամ ծանոթացան THE ODYSSEY COLLECTION, CHAPTER III : ESCAPE հավաքածուին, որը իր մեջ ներառում է բրենդի վերջին բույրերը՝ LINEAGE, GUIDANCE, PURPOSE, SEARCH.

mpho

Naj Oleari իտալական բրենդի շնորհանդեսը

09/08/2023

Make-Up Master Class HERMITAGE խանութ֊սրահների` Աբովյան 26 մասնաճյուղում մեր հյուրերին և հաճախորդներին ներկայացրեցինք իտալական կոսմետիկայի` @najolearibeauty ապրանքանիշը և յուրահատուկ տեսականին, իսկ @agamakeupartist -ը կիսվեց մասնագիտական խորհուրդներով և գաղտնիքներով։

laurissi

Client's Day Juliette has a gun -Summer

20/07/2023 - 27/07/2023

Հաճախորդների օրեր նվիրված Juliette has a gun ապրանքանիշի սիրահարներին։

Հաճախորդներին ներկայացրեցինք Juliette has a gun- ի ամառային նոր բույրը՝ Lust For Sun-ը: Բույր, որի հետ շոգ ամառը հավերժական է:
Միջոցառման մեկնարկը տրվեց Կոմիտաս 15 հասցեում գտնվող խանութ-սրահում: Հրավիրված էին բրենդի հավատարիմ հաճախորդները



mpho

Client's Day Memo Paris - Sherwood և Madurai

10/07/2023 - 17/07/2023

Հաճախորդների օրեր նվիրված Memo Paris ապրանքանիշի սիրահարներին։

Այս անգամ հաճախորդներին ներկայացրեցինք Memo- ի վերջին բույրերը՝ Sherwood և Madurai:

Ոգեշնչվելով բույրի ստեղծման և ապրանքանիշի փիլիսոփայությունից` Շերվուդյան անտառները տեղափոխվել էին Hermitage խանութ-սրահ, ճանապարհորդությունների անմոռանալի զգացմունքները փոխանցելով հյուրերին։

laurissi

Միջոցառում նվիրված Sadonaso բույրին։

07/07/2023

Hermitage-ը կրկին վերափոխեց Երևանյան երեկոյան կյանքի ընթացքը։
Nasomatto֊ի պրովոկատիվ` Sadonaso բույրի խորհրդավոր փակ շնորհանդեսը անկացվեց @banderego ‐ ում։
Երեկոյի ընթացքում հյուրերին մատուցվեց հատուկ Hermitage-ի և #sadonaso բույրին համապատասխան ստեղծված կոկտեյլներ։
Մենք շարունակում ենք @nasomatto բույրերի սիրահարներին ներկայացնել ապրանքանիշի բացառիկ նորույթները։

mpho

Aqua Media Cologne Forte բույրի շնորհանդես.

02/06/2023

Օրեր առաջ արևոտ @jellyfish.yerevan - ում, HERMITAGE-ի ընկերները և հյուրերը բացահայտեցին Լույսի և ջրի եթերային էությունը @maisonfranciskurkdjian - ի նոր` Aqua Media Cologne Forte բացառիկ բույրի շնորհանդեսին նվիրված միջոցառմանը:

Բույր ոգեշնչված բնության ամենամաքուր տարրերով, մարմնավորելով հավասարակշռության զգացում և վառ թարմություն:

Բացահայտեք բույրը HERMITAGE խանութ-սրահներում:

laurissi

Lustforsun բույրը HERMITAGE-ում. Juliettehasagun

27/04/2023

HERMITAGE Աբովյան 26 հասցեում վառ ամառային տրամադրություն էր - ի նորագույն բույրով` #LUSTFORSUN -ով ողողված։

JULIETTE-ը ուշադրության կիզակետում էր, իր ֆլամինգոյով, վառ արևային, ծաղկային բույրով, պատրաստ սկսելու ամառը: 🦩

mpho

Kilianparis-ի Can’t stop loving you նորույթը։

10/03/2023

HERMITAGE-ը Աբովյան 26 հասցեում KILIAN-յան ոճով ներկայացրեց @kilianparis ապրանքանիշի Can’t stop loving you նորույթը։
Վտանգավոր կախվածություն առաջացնող բույր, որը գովերգում է սերը.այն իրական սիրո խորհրդանիշ է։

Բացահայտեք այս բոլորովին նոր զգայական, բայց առեղծվածային բույրը, որպես ձեր սիրո վճռական արտահայտում։

laurissi

Parfumsdemarly -ի վերջին բույրը VALAYA-ն

16/02/2023

Սպիտակ թափանցիկ շղարշ, փափուկ լույս, ճերմակ նուրբ ծաղիկներ։ Պայծառ աուրա և միևնույն ժամանակ անշոշափելի փափկություն։
Հենց այսպիսի միջավայրում HERMITAGE-ը իր հյուրերին ներկայացրեց @parfumsdemarly -ի վերջին բույրը։

Կանացիության հավերժական արտահայտում, այսպես է բնութագրում VALAYA-ն պարֆյումերը։
Այս մուշկային-ծաղկային բույրը բնական նյութերի և նորարարական մոլեկուլների սիներգիա է:

VALAYA-ն նուրբ շղարշի հպումն է մաշկին։