Valaya Exclusif-ը բնավորության բույր է
laurissi

Valaya Exclusif-ը բնավորության բույր է

2025-02-19

Օրերս կայացավ Parfums de Marly բրենդի նորույթ՝ նուրբ և կանացի #ValayaExclusif բույրի շնորհանդեսը Hermitage-ում:


Երեկոյի ընթացքում տիրում էր մեղմ, դրական ու եթերային մթնոլորտ՝ լի նրբաճաշակության մասին քննարկումներով և բույրերի մասին բացահայտումներով։ Միջոցառմանը ներկա էին Parfums de Marly բրենդի ներկայացուցիչները, ովքեր սիրով ներկայացրին բույրի ստեղծման փիլիսոփայությունը, ներշնչման աղբյուրները և հետաքրքիր փաստեր՝ կապված նորույթին։

Valaya Exclusif-ը մարմնավորում է նորաոճ կնոջ կերպարը՝ միաժամանակ նուրբ և ինքնավստահ։ Բույրը բացահայտում է կնոջ ներքին հմայքը՝ համադրված հմայող զգացականությամբ։ Այն խոսում է մաքրության, խնամքի և վստահության լեզվով՝ յուրահատուկ դարձնելով ամեն պահը։

Hermitage-ի հյուրընկալ հարկի տակ միավորվեցին բույրերի սիրահարներ, ոլորտի մասնագետներ և նորույթների նկատմամբ հետաքրքրություն ունեցող հյուրեր։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան անձամբ փորձելու նոր բույրը, զրուցելու բրենդի ներկայացուցիչների հետ և զգալու Valaya Exclusif-ի ընդգծված էներգիան։

Hermitage-ն իր օլֆակտորային ճամփորդությունների շարքում կրկին ապահովեց անկրկնելի փորձառություն՝ դարձնելով այս հանդիպումը հիշարժան և ոգեշնչող։

Gallery