
Ժամանակի հմայքը բույրի մեջ. Amouage The Essences
2025-02-20
Hermitage-ում օրերս տեղի ունեցավ հերթական օլֆակտորային երեկոն՝ այս անգամ նվիրված համաշխարհային հեղինակություն ունեցող Amouage բրենդի նոր Amouage The Essences շարքին։
Երեկոն համախմբել էր օլֆակտորային արվեստի սիրահարներին՝ ներկայացնելու մի հավաքածու, որը բացահայտում է ժամանակի արժեքն ու բույրի վերափոխիչ ուժը։
The Essences շարքի յուրաքանչյուր բյուր ներկայացնում է կյանքի որոշակի փուլ, զգացողություն կամ պահ։ Բույրերը ինքնատիպ են և ունեն բազմաթիվ շերտեր։
Բրենդի ներկայացուցիչը ներկաներին ծանոթացրեց յուրաքանչյուր բույրի յուրահատկություններին՝ բացատրելով, թե ինչպես են The Essences հավաքածուի բույրերը վերածվում զգայական ճանապարհորդության։ Նորաձև և համեստ շքեղությամբ ձևավորված սրվակները ընդգծում են շարքի խորհրդանշական նշանակությունը։
Երեկոյի ընթացքում հյուրերը ոչ միայն հնարավորություն ունեցան անձամբ զգալու բույրերի խորությունը, այլև մասնակցեցին ավազանկարչական ներկայացման, որի միջոցով արտացոլվեցին բույրերի փոխանցած էմոցիաները։ Ավազի շարժումները վերապրում էին նույն էներգիան, ինչ փոխանցում էր յուրաքանչյուր բույր։
Hermitage-ը, հավատարիմ մնալով իր նվիրվածությանն օլֆակտորային բարձր արվեստին, ապահովեց հարթակ, որտեղ բույրերը պատմություններ են, հիշողություններ և ապրումներ։