Initio

Initio Parfums Privés-ը Ֆրանսիական յուրօրինակ և բացառիկ բրենդ է, որը օծանելիքը տեղափոխում է մեկ այլ, նոր մակարդակ: Օգտագործելով ֆերոմոնների ուժի գիտությունը, նրանք մեկտեղել են հրապուրիչ և վայրի բնության ստեղծագործությունը: Նրանց մոգական բույրերը բաղկացած են բացառիկ և մագնիսական խառնուրդներից, որոնք կարելի է կրել առանձին, բայց նրանց համակցությունը յուրահատուկ և անկրկնելի է դարձնում բույրը: Բրենդն իր առջև որևէ սահմանափակում չի դնում կապված նորաձևության տենդենցների կամ օծանելիքի ստեղծման սովորույթների, հակառակը, նրանց ցանկությունն է վերաիմաստավորել օծանելիքիհմայքը, աուրան և առեղծվածը: Initio-ն գայթակղության արվեստի տիրակալն է: