Nouba. արդեն նաև Հայաստանում
laurissi

Nouba. արդեն նաև Հայաստանում

2017-09-12

Մաշտոցի պողոտայում գտնվող Hermitage խանութ-սրահը հերթական անգամ մարդաշատ էր։ Առիթը իտալական Nouba պրոֆեսիոնալ դիմահարդարման միջոցների բացառիկ շնորհանդեսն էր Հայաստանում։

Nouba ապրանքանիշը հիմնադրել է 1978-ին և կրում է գերող անուն, որը հանդիսանում է հարգանքի տուրք նուբիացիներին՝ Աֆրիկայի հին բնակիչներին, ովքեր հայտնի են իրենց մարմնի վրա արվող հիասքանչ պատկերներով, գեղեցկության ուժը և կյանքը տեսնելու արտառոց կենդանի արվեստով: Մշակված են եզակի երանգներ ու բաղադրություն, շքեղ, բայց միևնույն ժամանակ պարզ փաթեթավորում՝ պատշաճ յուրաքանչյուր կնոջ անհատականությանն ու պահանջներին:

Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու ապրանքանիշի տեսականուն։ Հրավիրված պրոֆեսիոնալ դիմահարդարների թիմը մոդելների օգնությամբ ներկայացրեց դիմահարդարման միջոցները կիրառության մեջ։

 

Լուսանկարներ