M.Micallef-ը՝ սիրո բրենդը, Հայաստանում ներկայացնելու համար Լիոնից ժամանել էին հիմնադիրներ Մարտինա Միկալեֆն ու Ջեֆրի Նյումանը: Երեկոյի գլխավոր հերոսուհին, իհարկե, Մարտինան էր, ով հիրավի մարմնավորում է այս նիշային պարֆյումերիայի հոգին, փոխանցում ողջ գեղեցկությունը:
M.Micallef բրենդն առաջինն է օծանելիքի մեջ օգտագործել այսօր բոլորի կողմից այդքան սիրված ուդը և առաջինն է սկսել օծանելիքի սրվակները զարդարել Սվարովսկի բյուրեղներով: Այս բրենդի որոշ հավաքածուներ երբեք չեն կրկնվում. յուրաքանչյուր սրվակ ստեղծվում է հատուկ բույրի համար, բոլոր սրվակները զարդարվում են բացառապես ձեռքով: Այս օծանելիքները վաճառվում են աշխարհի 62 երկրներում, չափազանց սիրված են Միջին Արևելքում ընդգծված արևելյան նոտաների շնորհիվ: M.Micallef բրենդի օծանելիքների բաղադրիչների 80%-ը բնական է:
Բրենդը ներկայացվեց պարֆյումերիայի հայ երկրպագուներին լյուքսային, շքեղ արտադրանքին վայել բոլոր կանոններով: Ողջ երեկոյի ընթացքում Մարտինան անձամբ ձեռքով նկարազարդում էր հյուրերից յուրաքանչյուրի օծանելիքի սրվակը, գրում բարեմաղթանքներ կամ պարզապես ստորագրում: Ընդունելությունն այնքան ջերմ էր, իսկ հյուրերի հետաքրքրությունն այնքան անսպառ, որ նկարազարդման ընթացքը տևեց ավելի քան երեք ժամ: Յուրաքանչյուր ոք ցանկանում էր առնչվել գեղեցիկին, իրական, բարձրաճաշակ արվեստի ստեղծմանը: Քնարի հրաշալի հնչյուններն ու թեթև ալկոհոլային ըմպելիքներն ամբողջացրին անմոռանալի երեկոյի կախարդական միջավայրը:
Բարև,
!
Շնորհակալություն մեզ միանալու համար: Ձեր անձնական էջն ակտիվացվել է, ստուգեք Ձեր էլ-հասցեն, որտեղ կգտնեք ակտիվացման հղումը: Եթե չեք ստացել նամակը, խնդրում ենք ստուգել սպամ բաժինը, այնտեղ ևս չգտնելու դեպքում՝ կապվեք մեզ հետ:
Կրկին փորձեք:
Խնդրում ենք հաստատել
Ձեզ ուղարկել ենք SMS, հաստատման կոդով, խնդրում ենք մուտքագել կոդը ստորև՝ Ձեր գնումը հաստատելու համար: