Նիշային օծանելիքը որպես արվեստ | Hermitage Podcast
laurissi

Նիշային օծանելիքը որպես արվեստ | Hermitage Podcast

2024-09-21 - 2024-09-21

Բույրերի աշխարհում նիշային օծանելիքները միշտ եղել են և կմնան առեղծվածի և վարպետության համադրության արվեստ։ Սիրահար լինելով օլֆակտորային ճամփորդություններին՝ մենք ուրախ ենք հայտարարել մեր նոր հաղորդաշարի՝ Hermitage Podcast-ի մեկնարկը։ 

Hermitage Podcast-ը եզակի հաղորդաշար է, որի շրջանակում կքննարկվեն օծանելիքին վերաբերող տարատեսակ թեմաներ՝ սկսած օծանելիք ստեղծելու արվեստից մինչև ամենահայտնի բույրերի պատմություն: Անկախ նրանից՝ դուք օծանելիքի գիտակ եք, թե սկսնակ, ով ունի մեծ ցանկություն ուսումնասիրել բույրերի բարդ աշխարհը, պոդքաստը նախատեսված է ոգեշնչելու և կրթելու համար:

Արդեն հասանելի է Hermitage Podcast-ի առաջին թողարկումը, որի շրջանակում հաղորդավար Արթուր Գեղամյանը հարցերի միջոցով փորձեց բացահայտել նիշային օծանելիքի գաղտնիքները պարֆյում-էսթետ Լիանա Մարկոսյանի հետ։ Թողարկման շրջանակում բանախոսները անդրադարձան հետևյալ հիմնական թեմաներին. 

  • Ո՞վ է պարֆյում-էսթետը, ո՞րն է այդ մասնագիտության ուսումնասիրման առարկան,
  • Ի՞նչ է նիշային օծանելիքը, կա՞ն հստակ սահմանումներ այս ոլորտում,
  • Որո՞նք են տարվա թրենդային բույրերը, ինչո՞ւ են հենց դրանք թրենդային,
  • Ինչպիսի՞ «հաղորդագրություն» է փոխանցում այս կամ այն օծանելիքը,
  • Ինչպե՞ս ընտրել օծանելիքը, որը նախատեսված է հենց քեզ համար։

Պարֆյում-էսթետը մեզ հիշեցրեց, որ մասսայական հասանելիության արտադրանքներով հագեցած աշխարհում նիշային օծանելիքները թարմ ցողի ազդեցություն են ունենում. նրանք հիշեցնում են մեզ, որ, ինչպես ցանկացած արվեստի ձև, բույրը ևս ունի մեզ հուզելու, ոգեշնչելու և մեր կեցության էությունը արտացոլելու ուժ:
 


Բաժանորդագրվե՛ք մեր Hermitage Podcast ալիքին, որպեսզի բաց չթողնեք գալիք թողարկումները։ Դարձեք մի մասնիկը մեր անուշաբույր ճամփորդության արվեստի:

Լուսանկարներ