DELINA BY PARFUMS DE MARLY
laurissi

DELINA BY PARFUMS DE MARLY

2017-07-27

Այս անգամ Hermitage-ը ներկայացրեց Parfums de Marly ֆրանսիական օծանելիքի բրենդի նոր օծանելիքը՝ Delina բույրը, որը ցանկացած կնոջ վարդագույն երազների վարդագույն օծանելիքն է:

Parfums de Marly-ն բարձրակարգ օծանելիքի բրենդ է, որը ունի յուրահատուկ ձեռագիր, ուժեղ դիրք և գաղափար շուկայում, որը հստակ է, համառոտ և ապշեցուցիչ: Ջուլիան Սփրեչերի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև Վերսալի պալատի և այգիների պատմությունը, որտեղ նա ծնվել և մեծացել էր: Parfums de Marly-ն արտահայտում է նուրբ և ժամանակակից ապրելակերպ, բայց այն համահունչ է 18-րդ դարում Ֆրանսիայի թագավորական ընտանիքի գաղտնիքներին և ժառանգությանը: Յուրաքանչյուր բույր ունի իր յուրահատուկ օլֆակտուրային փորձառությունը և թողնում է ֆրանսիական էլեգանտության հետքը:

Hermitage-ում ստեղծված միջավայրն իսկապես վարդագույն երազ կարելի էր անվանել. վարդագույն Delina, վարդագույն խմիչք, վարդագույն ֆրանսիական մակարոններ և վարդեր, անթիվ անուշաբույր վարդեր: Սակայն անգամ վարդերի բույրն անզոր էր քողարկել Delina-ի բույրը:

Ծաղկային ընտանիքին պատկանող այս նուրբ բույրը կանացիության, էլեգանտության ու զգայականության մի փունջ է, որն ընթացքում էլ ավելի է բացվում և զգացնել է տալիս բույրի ներքին շերտերում գտնվող առեղծվածային մուսկատի ու վանիլի մշուշոտ նոտաները:

Մի խոսքով այս բույր ուղղակի փորձել է պետք, այլապես նկարագրությամբ անհնար է ամբողջությամբ պատկերացնել բույրի բազմաշերտությունն ու գրավչությունը: 

Լուսանկարներ