Carnal Blends՝ բույրեր, որոնք քեզ զգում են
laurissi

Carnal Blends՝ բույրեր, որոնք քեզ զգում են

2025-02-06

Hermitage Armenia-ում կայացավ գայթակղության արվեստի տիրակալ INITIO Parfums Privés-ի #CarnalBlends շարքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին բրենդի ներկայացուցիչները Փարիզից, ովքեր ներկայացրին INITIO Parfums Privés-ի և կոնկրետ շարքի ողջ փիլիսոփայություները՝ ներկաներին տալով հնարավորություն դառնալ բրենդի պատմության մի մասը։ Ինչպես նշվեց միջոցառման ընթացքում,  INITIO Parfums Privés -ը հայտնի է իր եզակի հայեցակարգով, որը բույրին մոտենում է ոչ միայն որպես արվեստի, այլև որպես հոգեբանական ազդակների ձևի։ Բրենդը համադրում է գիտությունն ու մոգականությունը՝ օգտագործելով նպատակային մասնիկներ, որոնք ակտիվացնում են ներսում թաքնված զգացմունքները, ցանկությունները և ներքին ուժը։

Carnal Blends շարքն այս փիլիսոփայության գագաթնակետն է։ Այն միավորում է ուժեղ, բարդ և մագնիսական կոմպոզիցիաներ համարձակ անհատների համար։ Այս բույրերը չեն պատմում քո մասին՝ նրանք քեզ զգում են։ Նրանք համադրվում են մաշկիդ հետ և ստեղծում յուրահատուկ անկրկնելի շփում։

Միջոցառմանը ներկա էին հատուկ հյուրեր, այդ թվում՝ Իվետա Մուկուչյանը, Կամո Թովմասյանը և Եվա Զոհրաբյանը, ինչպես նաև բրենդի մեր սիրելի հյուրերը ովքեր ժամանել էին Փարիզից:

Hermitage-ում բույրը, վերադառնալով իր պատմական նշանակությանը, դառնում է մշակութային, ինտելեկտուալ և զգայական փորձառություն։

Լուսանկարներ