Nasomatto օծանելիքի տան աշխարհահռչակ պարֆյումեր Ալեսանդրո Գալտիերին Hermitage Gallery-ի պաշտոնական բացման հատուկ հյուրն էր: Nasomatto-ն իտալերենից թարգմանաբար նշանակում է "խենթ քիթ": Nasomatto-ն սկսեց արտիստիկ նախագիծ, որտեղ յուրաքանչյուր բույր ունի իր յուրահատուկ պատմությունը, մարմնավորված շշի կափարիչի, օծանելիքի հազվագյուտ բաղադրության մեջ:
Ավանգարդիստ-պարֆյումերի իմիջային պոստերներից արդեն իսկ կարելի էր գուշակել, որ Ալեսանդրոն էքտրավագանտ կերպար է, բայց էքստրավագանտ բնորոշումը մի փոքր մեղմ է: Մարդ, ով տանել չէր կարողանում սելֆիները, չէր սիրում լուսանկարվել հյուրերի հետ, իսկ ինքնագրի փոխարեն նկարում էր տղամարդու անդամ:
Hermitage Gallery-ի նոր` "Shop-in-shop" ֆորմատով երկհարկանի սրահում ներկայացված է նիշային օծանելիքի ամենալայն տեսականին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Անդրկովկասում: "Shop-in-shop" ձևաչափը ենթադրում է մեկ ընդհանուր մեծ սրահում մի քանի բրենդային ապրանքանիշերի առանձին տաղավարների առկայություն, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է միմիայն իր բրենդին հատուկ մերչենդայզինգով՝ ներառյալ ինտերիերի դիզայնը, վաճառասեղանները, ապրաքատեսականու դասավորվածությունը:
Բարև,
!
Շնորհակալություն մեզ միանալու համար: Ձեր անձնական էջն ակտիվացվել է, ստուգեք Ձեր էլ-հասցեն, որտեղ կգտնեք ակտիվացման հղումը: Եթե չեք ստացել նամակը, խնդրում ենք ստուգել սպամ բաժինը, այնտեղ ևս չգտնելու դեպքում՝ կապվեք մեզ հետ:
Կրկին փորձեք:
Խնդրում ենք հաստատել
Ձեզ ուղարկել ենք SMS, հաստատման կոդով, խնդրում ենք մուտքագել կոդը ստորև՝ Ձեր գնումը հաստատելու համար: