Դեկտեմբերի 5-ին Hermitage խանութ-սրահների հրավերով ֆրանսիահայ աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը ժամանել էր Երևան:
Փարիզում ծնված Ֆրանսիս Քյուրքջյանը Հայաստանում երբևէ չի ապրել, բայց ինչպես նշել է բազմիցս, լինելով ֆրանսիացի, չի մոռանում հայկական արմատների մասին: Maison Francis Kurkdjian պարֆյումերային տունը ստեղծվել է 2009 թվականին, իսկ գլխավոր նպատակն եղել է զգայական, հիացնող և բազմաբովանդակ օլֆակտորային ազատ արտահայտմամբ ստեղծել նոր խորհրդանիշ Ֆրանսիական նոու-հաու-ի և ապրելակերպի մեջ:
Անկրկնելի բույրի և Ֆրանսիսի անդիմադրելի հմայքի սիրահարները կրկին հնարավորություն ունեցան շփվելու պարֆյումերի հետ հաճելի երաժշտության ուղեկցությամբ: Այս անգամ Ֆրանսիսը պատրաստվում է այցելել Ստեփանակերտ և լինել Hermitage նորաբաց սրահում.
Ֆրանսիս Քյուրքջյանի Հայաստան այցելության ևս մեկ հրաշալի առիթ կար։ Ինչպես նշեց Ֆրանսիսը, արդեն 10-րդ սերունդն է, ինչ իրենց ընտանիքի որևէ անդամ հայկական անձնագիր չի ունեցել. մինչև Ֆրանսիա տեղափոխվելը նրա նախնիները եղել են Իրանի քաղաքացիներ, այնուհետև՝ Ֆրանսիայի։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության անմիջական միջամտությամբ Ֆրանսիսը և նրա հայրն ունեն հայկական անձնագրեր:
Վստահ ենք, որ արդեն բարի ավանդույթ դարձած այցելությունները շարունակվելու են՝ ամեն անգամ նվիրելով մեզ նոր անակնկալներ, զգացողություններ ու օծանելիքներ: Իսկ հանդիպման վայրն, ինչպես միշտ, անփոփոխ է՝ Hermitage խանութ-սրահների ցանց:
Բարև,
!
Շնորհակալություն մեզ միանալու համար: Ձեր անձնական էջն ակտիվացվել է, ստուգեք Ձեր էլ-հասցեն, որտեղ կգտնեք ակտիվացման հղումը: Եթե չեք ստացել նամակը, խնդրում ենք ստուգել սպամ բաժինը, այնտեղ ևս չգտնելու դեպքում՝ կապվեք մեզ հետ:
Կրկին փորձեք:
Խնդրում ենք հաստատել
Ձեզ ուղարկել ենք SMS, հաստատման կոդով, խնդրում ենք մուտքագել կոդը ստորև՝ Ձեր գնումը հաստատելու համար: