M. Micallef

M. Micallef բրենդը հիմնադրվել է 1996 թվականին Գրաս քաղաքում: Այսօր, այն ունի իր յուրահատուկ ձեռագիրը բարձրակարգ և շքեղ օծանելիքի աշխարհում: Լինելով 54 երկրներում և ներկայացված լինելով գրեթե 900 մանրածախ վաճառակետերում, բրենդի հաջողությունը պատմում է ինքն իր մասին: Առաջնորդվելով իրենց տաղանդով և հայտնի լինելով ՛՛Քիթը՛՛ մականունով, Geoffrey Nejman-ը, Jean Claude Astier-ի հետ համատեղ, ստեղծեցին բացառիկ բույրեր, միաժամանակ Martine Micallef-ը իր արտիստիկ հմտությամբ նախագծեց օծանելիքի եզակի, գեղեցիկ շշեր: Զարդերով պատրաստված ձեռագործ հավաքածուն խորհրդանշական արվեստի գործ էր, որը հմայում էր օծանելիքով հրապուրված գիտակներին ամբողջ աշխարհում: