Jilo Limited
ՋԻԼՈ ԼԻՄԻԹԵԴ (JILO LIMITED) ապրանքանիշը բացառապես ստեղծվել է, որպեսզի Աստծո օրհնությամբ Ձեզ ուղեկցի ողջ կյանքի ընթացքում: ՋԻԼՈ ԼԻՄԻԹԵԴ (JILO LIMITED) – ը իրենից ներկայացնում է սահմանափակ քանակով արտադրվող օծանելիքներ և զարդեր կապված Ջիլավյան ընտանիքի պատմության հետ: Այս պատմությունը սկիզբ է առնում 1648 թվականից, որն արտացոլվում է ընտանեկան ծառի մեջ, որտեղ յուրաքանչյուր ծնունդ՝ նոր պատմության սկիզբ է:
Հոգևոր աղոթքն ու Սուրբ Հոգու շնորհը հնարավորություն են տվել կյանքի կոչել թղթերի վրա պատկերված ուրվագծերը՝ արտացոլելով ազգային և ընտանեկան բնութագրերը: Մեր ստեղծագործություններում յուրաքանչյուր զարդանախշ իր մեջ առանձնահատուկ առեղծված է պարունակում:
Որպես աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդը, մեր համար խաչը և խաղողի ողկույզը Քրիստոսի օրհնության նշաններ են:
Օվալաձև կախազարդը խորհրդանշում է կյանքի ցիկլը և վերածնունդը: Նուռը՝ ընտանեկան պտղաբերության խորհրդանիշ է, իսկ անվերջության խորհրդանիշը` հոգու հավերժության նշան է:
ՋԻԼՈ ԼԻՄԻԹԵԴ (JILO LIMITED) ապրանքանշի օծանելիքը բաղկացած է 100% բնական եթերայուղերից, որոնք արտադրվում են Ֆրանսիայի Սեն-Տրոպեզ քաղաքում: JILO LIMITED- ը ներկայացնում է օծանելիքների լայն տեսականի պատրաստված ՝ բերգամոտից, մուշկից, սաթից, կիտրոնից, նարդոսից և այլ բուսական յուղերից, ինչպես նաև խնկից, որը խորհրդանշում է Աստծուն ուղղված ջերմեռանդ աղոթքը: