Cuir Celeste. EX NIHILO
laurissi

Cuir Celeste. EX NIHILO

2018-09-19

EX NIHILO Paris բրենդի շնորհանդեսներն ավանդաբար իսկական շքեղ երեկույթների են վերածվում Hermitage-ում:   

Cuir Celeste նոր բույրի վաճառքի մեկնարկը նշվեց փակ միջոցառմամբ, ներկա էին ոչ միայն շոու բիզնեսի և երևանյան ակտիվ ժամանցի ամենավառ դեմքերը, այլ նաև EX NIHILO ապրանքանիշի համահիմնադիր Բենուա Վերդյենը։   

CUIR CELESTE-ը (Երկնային կաշի) ստեղծելիս ոգեշնչվել են ֆրանսիացի լուսանկարիչ Մեթյու Սեզարի աշխատանքով։ Սա Haute Couture-ի յուրահատուկ ու անուշաբույր մեկնաբանություն է` կաշվի նոտաները` համեմված Ambrette֊ի, կախարդական մանուշակի տերևներով, պաչուլիով, մուշկով։

Ի դեպ, այստեղ ամեն ինչն էր յուրահատուկ կազմակերպված ու լավ մտածված` ներառյալ նաև կոկտեյլները` ստեղծված հատուկ այս երեկոյի համար։ Շնորհանդեսի երաժշտական ռիթմեր էին տալիս Սրբուհի Սարգսյանը և DJ Alen Hezz-ը։

Gallery