2 նորույթ Ex Nihilo բրենդից
laurissi

2 նորույթ Ex Nihilo բրենդից

2021-03-31

Honoré Delights և Exalt` 2 նորույթ Ex Nihilo բրենդից.

Մարտի 31-ին տեղի ունեցավ Ex Nihilo բրենդի նորույթների շնորհանդեսը: Կրեատիվ ավանգարդից ու ֆրանսիական նրբագեղությունից ներշնչված՝ պարֆյումերային այս տունը ձգտում է կիսվել շքեղության սեփական պատկերացմամբ:

Շնորհանդեսին հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Ex Nihilo օծանելիքի տան Les Interdites հավաքածուի Honoré Delights նոր բույրին ու Sublime Mists հավաքածուի Exalt մարմնի և մազերի բուրավետ սփրեյին:

Նորույթները ներկայացրեց հենց ինքը բրենդի հիմնադիրը՝ Բենուա Վերդիենը, ով օծանելիքը կրելու և ճիշտ պահելու իր խորհրդներով կիսվեց մեզ հետ:

Gallery