ՆՈՐՈՒՅԹ 𝐄𝐠𝐨 𝐒𝐭𝐫𝐚𝐭𝐢.
laurissi

ՆՈՐՈՒՅԹ 𝐄𝐠𝐨 𝐒𝐭𝐫𝐚𝐭𝐢𝐬.

2022-10-22 - 2022-10-22

Կոմիտաս 15 հասցեում 𝐇𝐞𝐫𝐦𝐢𝐭𝐚𝐠𝐞-ը հերթական անգամ հյուրընկալել էր իր սիրելի հաճախորդներին, բյութի բլոգերներին՝ 𝐉𝐮𝐥𝐢𝐞𝐭𝐭𝐞 𝐇𝐚𝐬 𝐀 𝐆𝐮𝐧 ապրանքանիշի նոր բույրը ներկայացնելու, կնոջ էության տարբեր բևեռները բացահայտելու, ոճային փորձարկումներ անելու և համեղ կոկտեյլներ ըմպելու համար։

Մինչ պարֆյումերի սեփական տեսլականին ու գաղափարին ծանոթացնելը մենք փորձեցինք մեր հյուրերի հետ պարզել, թե ինչ է հուշում 𝐄𝐠𝐨 𝐒𝐭𝐫𝐚𝐭𝐢𝐬 օծանելիքի գովազդային հոլովակը, լուսանկարը, սրահում տեղադրված բազմաթիվ հայելիները և, իհարկե, հրավիրյալ ոճաբան Գայա Գևորգյանի ներկայությունը։ Կնոջ էության բազմազանության, նրա անսահման պոտենցիալի և ուժի մասին քննարկումներն էլ հենց բացահայտեցին բույրը, այո՛, 𝐉𝐮𝐥𝐢𝐞𝐭𝐭𝐞-ի նոր հերոսուհին մեկը չէ, մի քանիսն է, այս բույրը ձոն է յուրաքանչյուրիս ներսում միասին ապրող արական և իգական սկզբի պայքարին,մեր էության տարբեր դրսևորումների համերաշխությանը և ներդաշնակությանը։

Ոճաբան Գայա Գևորգյանի առաջարկած փորձարկումներին մասնակցեցին ներկաներից շատ-շատերը, թե ինչ ստացվեց, կարող եք ծանոթանալ թերթելով լուսանկարները։ Մի քանի աքսեսուար, թեթև վրձնահարվածներ, և պրոֆեսիոնալի ձեռքերում յուրաքանչյուրը նոր դեր ստանձնեց։

𝐄𝐠𝐨 𝐒𝐭𝐫𝐚𝐭𝐢𝐬 բույրը ժամանակակից ցիտրուսային կոկտեյլ է ծովային նոտաներով և մուշկի բազայի վրա, այն փորձելու համար համեցեք մեր սրահներից ցանկացածը, կամ այցելեք առցանց հարթակ․

Gallery